«Ֆուլ հաուս»-ի ո՞ր կերպարներին այլևս չենք տեսնի նոր եթերաշրջանում (ֆոտոշարք)


Օգոստոսի վերջին կսկսվեն «Ֆուլ հաուս» սիթքոմի երրորդ եթերաշրջանի նկարահանումները։ Նախագիծը «Արմենիա TV»-ի եթերում կլինի սեպտեմբերի 14-ին։ Զրույցում նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, որոշ բացահայտումներ է արել։
Full House1

Դերասանական կազմում որոշ փոփոխություններ են եղել. Դավիթ Աղաջանյանի և Լիլիթ Հարոյանի կերպարների՝ Եվայի և Տիգրանի սցենարական գծերն ավարտվել են, փոխարենը՝ սիթքոմում երեք կերպար կավելանա։ Մենչը, ով առաջին եթերաշրջանում ներկայացել էր որպես անշարժ գույքի գործակալ, այս եթերաշրջանում կրկին խաղալու  է սիթքոմում, այս անգամ՝ նրա կերպարը շարունակական է լինելու։

Պարտադիր չէ, որ բոլորին մարդիկ ճանաչեն։ Կա աղջիկ, որին չեն ճան նոր դերասանուհիներ։ «Պարտադիր չէ, որ հանրությունը ճանաչի նրանց, արդեն ընտրել ենք մի աղջկա, ով ծանոթ չէ հեռուստադիտողներին, ևս մեկ դերասանուհու ընտրությունն այժմ քննարկման փուլում է»,- հայտնեց Մենչը։
David AghajanyanFull House2

Պրոդյուսերից տեղեկացանք, որ նոր եթերաշրջանում հերոսների վարձակալած բնակարանի 1 տարին լրանում է. թե ինչպես է ստացվում, որ նրանք մնում են վարձակալած բնակարանում, ի՞նչ նոր խնդիրներ են առաջանում և զարգացումներ լինում, կիմանաք սեպտեմբերի 14-ից։)

Նոր սաունդթրեք սիթքոմը չի ունենա, քանի որ, ըստ Մենչի,  մարդիկ սիրում, հիշում և երգում են նախորդը։ «Հնարավոր է ինչ-որ փոփոխություններ լինեն, նոր տեսահոլովակ նկարահանենք, սակայն բուն երգը նույնն է լինելու»,- նշեց նա։
Full House3Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s